Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչու՞ չեն խլացվում թուրքական ռադիոալիքները

Ինչու՞ չեն խլացվում թուրքական ռադիոալիքները
06.09.2024 | 13:33

Երևանում և շրջակայքում հեռարձակվում է FM 87,5-107,7 հաճախականության տիրույթում գործող 20-22 ռադիոալիք, որոնցից 5-ը ռուսական է, 1-ը՝ ֆրանսիական, մյուս 15-16-ը՝ հայկական։

Դրանցից բացի, սակայն, հաճախականությունների արանքում կան առնվազն 13 թուրքական ռադիոալիքներ, որոնք հաճախ շատ ավելի բարձր հնչեղություն ու տարածում ունեն, քան՝ Երևանից հեռարձակվողները։ Թուրքական ռադիոալիքները մեր երկրում տարիներ շարունակ կատարում են հստակ քարոզչական դեր հատկապես մուղամի և երգերի, թուրքերեն իմացողների դեպքում՝ նաև խոսքային քարոզի տարածումով։

Արդյո՞ք Հայաստանը չի ունեցել կամ չունի հնարավորություն՝ խլացնելու թուրքական ալիքների հեռարձակումը մեր երկրի տարածքում։ Վստահ եմ՝ ունի, երբ հաշվի ենք առնում, թե ինչպես է խլացվում ամեն ինչ, երբ պետք է խլացվի։ Նույնիսկ ԱՄՆ-ի դեսպանատունն է իր շրջակայքը խլացնում անգամ բջջային հեռախոսների համար։

Հետևաբար՝ ինչու՞ չեն խլացվում թուրքական ռադիոալիքները։

Հարցս հռետորական է, որն առաջիկա օրերին վերածելու եմ գործնական քայլերի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3014

Մեկնաբանություններ